Logo

Դիեգո Գոդինն անցկացրել է կարիերայի վերջին խաղը

13:33 / 31.07.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ուրուգվայցի լեգենդար պաշտպան Դիեգո Գոդինն անցկացրել է կարիերայի վերջին խաղը:

37-ամյա ֆուտբոլիստը «Վելես Սարսֆիլդի» կազմում մասնակցել է «Ուրականի» դեմ Արգենտինայի առաջնության խաղին: «Վելես Սարսֆիլդը» պարտվել է 0-1 հաշվով, իսկ Գոդինը խաղի եզրափակիչ սուլիչից հետո արտասվելով հեռացել է խաղադաշտից:

Պաշտպանը 2022 թվականի հունիսից էր խաղում արգենտինական ակումբում, մինչև այդ պաշտպանել էր նաև բրազիլական «Աթլետիկո Մինեյրոյի», իտալական «Կալյարիի» և «Ինտերի», իսպանական «Աթլետիկոյի» և «Վիլյառեալի», ուրուգվայական «Նասիոնալի» և «Սերոյի» գույները:

Գոդինն ակումբային մակարդակում անցկացրել է 627 հանդիպում, խփել 38 գոլ և կատարել 23 գոլային փոխանցում, Ուրուգվայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 161 խաղի, դարձել 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ