Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Դիեգո Կոստան կարիերան շարունակելու է «Գրեմիոյում»:
Բրազիլական ակումբը հայտարարել է 35-ամյա ֆուտբոլիստի հետ մեկ տարվա պայմանագիր ստորագրելու մասին: Կոստան իր նոր ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակում:
Իսպանիայի քաղաքացիություն ունեցող բրազիլացին նախորդ կես տարին անցկացրել է «Բոտաֆոգոյի» կազմում: Անցկացրած 15 խաղում հարձակվողը դարձել է 3 գոլի հեղինակ:
Մադրիդի «Աթլետիկոյի» և Լոնդոնի «Չելսիի» նախկին ֆուտբոլիստը «Գրեմիոյում» փոխարինելու է ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին, որը տեղափոխվել է «Ինտեր Մայամի»:


