Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը հեռացել է թուրքական «Ֆեներբահչեից» ու տեղափոխվել ամերիկյան «Քոլամբուս Քրյու», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
25-ամյա ֆուտբոլիստի ու MLS-ը ներկայացնող ակումբի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ավարտը և ունի մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։
Մարաշլյանը 2021 թվականից էր խաղում «Ֆեներբահչեում»։ Դրանից առաջ նա չորս տարի ելույթ էր ունեցել ամերիկյան «Լոս Անջելեսում»։ MLS-ում հայկական արմատներ ունեցող ֆուտբոլիստն անցկացրել է 101 հանդիպում, դարձել 43 գոլի ու 17 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը 9,5 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Քոլամբուս Քրյուից» հեռացել էր Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը, որը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆատեհ» ակումբում:


