Իսպանական Լա լիգայի 35-րդ տուրում «Սելտային» հաղթելուց (1-0) հետո Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիգեո Սիմեոնեն երկու ռեկորդային ցուցանիշ է գրանցել, հաղորդում է Marca-ն։
54-ամյա Սիմեոնեն պատմության մեջ առաջին մարզիչն է, որն իսպանական մեկ ակումբի ղեկին տանում է 400 հաղթանակ։ Այդ ցուցանիշով արգենտինացի մասնագետին հաջորդում են Միգել Մունյոսը («Ռեալ Մադրիդ», 357), Լուիս Արագոնեսը («Աթլետիկո», 285), Յոհան Կրոյֆը («Բարսելոնա», 244) և Կառլո Անչելոտին («Ռեալ Մադրիդ», 205)։
Բացի այդ, Սիմեոնեն դարձել է Լա լիգայի պատմության մեջ ամենաշատ միավոր (976) վաստակած մարզիչը։ Արգենտինացի մասնագետը գերազանցել է Լուիս Արագոնեսի ռեկորդը (973 միավոր)։ Լավագույն հնգյակում են նաև Խավիեր Իռուռետան (871), Էռնեստո Վալվերդեն (860) և Մանուել Պելեգրինին (814)։
Հիշեցնենք, որ Սիմեոնեն «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ է նշանակվել 2011 թ. դեկտեմբերին։