Logo

Դիեգո Սիմեոնեն հանդիպել է «Աթլետիկոյի» ղեկավարությանը

12:40 / 05.02.2023ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն, ամենայն հավանականությամբ, կշարունակի աշխատանքն իսպանական ակումբում, հայտնում է Mundo Deportivo-ն:

Նախօրեին արգենտինացի մասնագետը հանդիպել է ակումբի նախագահ Էնրիկե Սերեսոյի հետ ու քննարկել իր ապագան: Ակումբի ղեկավարը նշել է, որ հույսեր է կապում Սիմեոնեի հետ նաև հաջորդ մրցաշրջանում:

Սիմեոնեն «Աթլետիկոն» գլխավորում է 2011 թվականից: Լա լիգայի 20 տուրերից հետո մադրիդյան ակումբը 35 միավորով չորրորդն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ