Logo

Դին Հաուսեն. «Մտերիմ ընկերս խորհուրդ է տալիս տեղափոխվել «Ռեալ»»

15:55 / 10.04.2025Ֆուտբոլ
null

Անգլիական «Բորնմութի» պաշտպան Դին Հաուսենը El Chiringuito TV-ին տված հարցազրույցում անդրադարձել է «Ռեալի» կողմից հետաքրքրվածությանը.

«Մտերիմ ընկերներիցս մեկն ինձ անընդհատ տեսանյութեր է ուղարկում Մադրիդի մասին, նա ինձ համոզում է գնալ Իսպանիայի մայրաքաղաք:

«Ռեալը» մեծ ակումբ է, չգիտեմ, թե ինչ կլինի ապագայում: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ցանկանում է հանդես գալ այդպիսի մեծ պատմություն ունեցող ակումբում:

Մինչև 2030 թվականը պայմանագիր ունեմ «Բորնմութի» հետ, բայց ունեմ նաև հրաժարագին, պետք է սպասել», - ասել է 19-ամյա ֆուտբոլիստը:

Միջազգային նախորդ դադարի ընթացքում Հաուսենը նորամուտն է նշել Իսպանիայի հավաքականի կազմում:

Հիշեցնենք, որ «Արքայական ակումբը» պաշտպանության կենտրոնն ուժեղացնելու համար դիտարկում է Հաուսենին թիմ հրավիրելու տարբերակը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ