Երևանի «Դինամո» մարզադահլիճում դեկտեմբերի 22-23-ին կկայանա ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը:
Կայացել է վիճակահանության արարողությունը: Դեկտեմբերի 22-ին բոլոր քաշային կարգերում նախնական գոտեմարտերը կմեկնարկեն ժամը 11:00-ից: Եզրափակիչները և մեդալային գոտեմարտերը տեղի կունենան հաջորդ օրը, մեկնարկը՝ 13:00-ին, տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը կայացել էր դեկտեմբերի 19-20-ին:


