Logo

«Դինամո». «Զախարյանի նկատմամբ կայուն հետաքրքրություն կա եվրոպական ակումբների կողմից»

22:39 / 31.01.2023ՍՊՈՐՏ
Զախարյան-1111

Մոսկվայի «Դինամոյի» մամուլի ծառայությունից ТАСС-ի հետ զրույցում խոսել են Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի ապագայի մասին:

«Արսենի նկատմամբ կայուն հետաքրքրություն կա եվրոպական ակումբների կողմից, ներառյալ այս ձմռան ընթացքում: Մենք ճիշտ չենք համարում մեկնաբանել կոնկրետ առաջարկները և պայմանագրի մանրամասները։

Իսկապես, ակնկալում ենք, որ Զախարյանը մրցաշրջանի գարնանային հատվածը կանցկացնի «Դինամոյում»։ Միևնույն ժամանակ, մենք պատրաստ ենք կառուցողական դիրք գրավել այն առաջարկների քննարկման ժամանակ, որոնք կհամապատասխանեն մեր ակումբի և խաղացողի շահերին»,- հայտնել են ակումբի մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հունվարին 19-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել եվրոպական չորս ակումբներ:

Նախորդ տարվա օգոստոսին տեխնիկական խնդիրների պատճառով ձախողվել էր հայ ֆուտբոլիստի տրանսֆերը Լոնդոնի «Չելսի»:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը «Դինամոյի» կազմում մասնակցել է 22 խաղի, խփել երեք գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ