Logo

«Դինամոն» ոչ-ոքի խաղաց, Զախարյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ

18:10 / 29.07.2023Ֆուտբոլ
null

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում Մոսկվայի «Դինամոն» արտագնա խաղում ոչ-ոքի՝ 3-3 հաշվով ավարտեց հանդիպումը Սամարայի «Կռիլյա Սովետովի» հետ:

Մոսկովյան ակումբի կազմում աչքի ընկան 20-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը, ռուս կիսապաշտպան Կոնստանտին Տյուկավինը և ռուս հարձակվող Ֆյոդոր Սմոլովը: Զախարյանը երկրորդ գոլի դրվագում կատարեց նաև գոլային փոխանցում:

Տանտերերի կազմում գոլեր խփեցին բրազիլացի պաշտպան Ֆերնանդո Կոստանցան, հոլանդացի պաշտպան Գլեն Բեյլը և արգենտինացի հարձակվող Բենխամին Գարեն:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, երկրորդ տուր

«Կռիլյա Սովետով» - «Դինամո»՝ 3-3

Ֆերնանդո Կոստանցա, 35, Գլեն Բեյլ, 74, Բենխամին Գարե, 90+1 (11մ.) - Արսեն Զախարյան, 8, Կոնստանտին Տյուկավին, 30, Ֆյոդոր Սմոլով, 39

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ