Logo

«Դինամոն» Զախարյանի ծառայություններն առաջարկել է «Ֆեներբահչեին»

15:22 / 13.07.2023• Ֆուտբոլ
null

Մոսկվայի «Դինամոն» Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններն առաջարկել է թուրքական «Ֆեներբահչեին», հայտնում է Fotospor-ը:

Երբ Ստամբուլը ներկայացնող ակումբի ներկայացուցիչները ժամանել են Մոսկվա, որպեսզի բանակցեն «Դինամոյի» լեհ կիսապաշտպան Սեբաստյան Շիմանսկիի տրանսֆերի համար, դինամոյականները «Ֆեներբահչեին» առաջարկել է ձեռք բերել 20-ամյա Զախարյանին:

Թուրքական ակումբը հրաժարվել է գնել հայ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը: «Ֆեներբահչեն» որոշել է ձեռք բերել Շիմանսկիին, որի տրանսֆերի համար վճարել է 9,75 միլիոն եվրո:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զախարյանի ծառայություններով հետաքրքրված է հոլանդական «Ֆեյենորդը», իսկ Ամստերդամի «Այաքսը» հետևում է նրա խաղին:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Արսեն Զախարյանը հրաժարվել էր տեղափոխվել Ստամբուլի «Գալաթասարայ», իսկ 2022 թվականի օգոստոսին ձախողվել էր նրա տրանսֆերը Լոնդոնի «Չելսի»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ