Logo

Կիևի «Դինամոյի» գլխավոր մարզիչը պատասխանել է «Ֆասթ Սպորտ»-ի թղթակցի հարցին

19:52 / 17.12.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Կիևի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Իգոր Կոստյուկը «Նոայի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի վերջին` 6-րդ տուրի խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսին պատասխանել է «Ֆասթ Սպորտ»-ի թղթակից Արման Աբելյանի հարցին։

- Նախորդ շաբաթ «Դինամոն» խաղում էր «Ֆիորենտինայի» հիանալի հարձակվող Էդին Ջեկոյի դեմ։ Այժմ խաղալու եք մեկ այլ բոսնիացի հիանալի հարձակվողի` Նարդին Մուլահուսեյնովիչի դեմ, որը Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ մրցաշրջանում 6 հարված է կատարել ու խփել 5 գոլ։ Ի՞նչ կարծիք ունեք նրա մասին, կարո՞ղ է Ձեր թիմը պաշտպանվել նրա դեմ խաղում։

- Ջեկոն նախորդ շաբաթ չկարողացավ մեզ գոլ խփել, ու մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Մուլահուսեյնովիչը նույնպես աչքի չընկնի դարպասի գրավմամբ։

«Դինամո Կիև» - «Նոա» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին Լեհաստանի Լյուբլին քաղաքում ու ժամը 23:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։

Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ