Երբ նախկին ամուսիններ Ջոնի Դեփի և Էմբեր Հերդի միջև դատավարությունն ավարտվեց դերասանի հաղթանակով, հավանականությունը մեծացավ, որ Դեփի դերակատարմամբ Ջեք Ճնճղուկը կվերադառնա «Կարիբյան ծովի ծովահեններ» ֆիլմաշար:
«Դատավճռի հրապարակումից հետո ես վստահ եմ, որ ֆիլմը կվերագործարկվի, և Ջոնին կվերադառնա որպես կապիտան Ջեկ Ճնճղուկ: Պարզապես այն պատճառով, որ նման ֆիլմը դրամարկղային հսկայական ներուժ ունի, գումարած՝ Disney-ի այս կերպարն արդեն խորապես արմատավորված է փոփ մշակույթի մեջ», - ասել է Disney-ի նախկին պրոդյուսերներից մեկը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջոնի Դեփի փոխարեն «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի նոր մասում կարող է հայտնվել Մարգո Ռոբին։ Այս մասին ասել էր սագայի պրոդյուսեր Ջերի Բրուքհայմերը։


