«Մանչեսթեր Սիթին» մոտ է «Պորտուի» դարպասապահ Դիոգու Կոշտայի տրանսֆերային իրավունքը գնելուն, հայտնում է Footmercato-ի լրագրող Սանտի Աունան:
Պորտուգալիայի հավաքականի դարպասապահը տվել է Մանչեսթեր տեղափոխվելու իր համաձայնությունը: Նա ծանոթացել է ակումբի նախագծին և շատ է ցանկանում միանալ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմին: Կոշտայի գործակալ Ժորժե Մենդեշն ակտիվորեն լծված է աշխատանքին ու ամեն ինչ անում է՝ գործարքը որքան հնարավոր է արագ ավարտին հասցնելու համար:
Բանակցություններն ընթացքի մեջ են նաև «Մանչեսթեր Սիթիի» ու «Պորտուի» միջև:


