Logo

Ջոկովիչը չի մասնակցի Ցինցինատիի «Մասթերսին»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
20:08 / 12.08.2022• Թենիս
null

Աշխարհի նախկին առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչը բաց կթողնի թենիսի Ցինցինատիի «Մեսթերսը», որը կմեկնարկի հաջորդ շաբաթ ԱՄՆ-ում:

Հիմնական ցանցում «Մեծ սաղավարտի» 21-ակի դափնեկիրին կփոխարինի ամերիկացի Բրենդոն Նակաշիման, որը պետք է խաղար ավելի վաղ կազմակերպիչներից ստացած ուայլդ-քարդով:

Նովակ Ջոկովիչը, որը հրաժարվել է պատվաստվել կորոնավիրուսի համավարակի դեմ, չի կարող մուտք գործել ԱՄՆ՝ համաձայն Միացյալ Նահանգներում գործող կանոնների:

Ավելի վաղ Նովակը բաց էր թողել Մոնրեալի (Կանադա) «Մասթերսը», իսկ տարեսկզբին՝ Ավստրալիայի բաց առաջնությունը: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ