Logo

Դմիտրի Գունկո. «Արդեն պայմանագիր ենք կնքել երկու ֆուտբոլիստի հետ»

12:44 / 26.12.2024Ֆուտբոլ
null

Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն ամփոփել է Fastex Պրեմիեր լիգայի աշնանային հատվածը։

«Այս պահին մենք չեմպիոնական մրցավազքի մեջ ենք, և դա ամենակարևորն է: Մեզ համար բավականին բարդ էր դիմադրել «Նոային»։ Որոշ խաղերում պետք է չկորցնեինք միավորներ, դա մի փոքր բարդացրեց մեր կյանքը։ Մրցաշրջանի առաջին հատվածի արդյունքը գոհացուցիչ է։

Հայաստանի առաջնությունը բաժանված է երկու մասի: Ձմեռային դադարից հետո թիմերը կարող են կերպարանափոխվել, և ամեն բան կարող է փոխվել: Ակնհայտ է, որ Հայաստանի առաջնությունը գնալով ուժեղանում է։

Ձմռանը նորեկներ կունենանք։ Մենք արդեն պայմանագիր ենք կնքել երկու խաղացողների հետ։ Դեռ պաշտոնական հայտարարություն չկա, այդ պատճառով չեմ կարող ասել նրանց անունները»,- «РБ-спорт»-ի հետ հարցազրույցում նշել է ռուս մասնագետը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ընթացիկ առաջնությունում «Ուրարտուն» 18 խաղից հետո 38 միավորով երկրորդ տեղում է։ Առաջատար «Նոան» 16 խաղում վաստակել է 38 միավոր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա