Logo

Դմիտրի Գունկո. «Դիմակայությունում շանսերը մնում են հավասար»

10:16 / 28.07.2023• Ֆուտբոլ
null

Հայաստանի չեմպիոն և գավաթակիր Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն հետխաղյա ասուլիսում ամփոփել է ռումինական «Ֆարուլի» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումը:

«Բարդ հանդիպում էր: Առաջին խաղակեսում լավ գործեցինք, բայց երկրորդ կեսում մրցակիցն ավելի բարձր տեմպ հաղորդեց խաղին, նրանց օգնեցին նաև երկրպագուները: Դիմակայությունում շանսերը մնում են հավասար»,- նշել է ռուս մասնագետը:

«Ուրարտուն» արտագնա խաղում պարտվել էր 2-3 հաշվով: Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին Երևանի «Ուրարտու» ստադիոնում և կմեկնարկի ժամը 19:00-ին:

«Ֆարուլի» արգելքը հաղթահարելու դեպքում երևանյան ակումբը որակավորման երրորդ փուլում երկխաղյա դիմակայություն կանցկացնի էստոնական «Ֆլորա Տալինի» հետ:

Հիշեցնենք, որ «Ուրարտուն» եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայում և որակավորման առաջին փուլում պարտվել բոսնիական «Զրինսկիին» (0-1, 3-2, 11մ՝ 3-4): 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ