Կիսապաշտպան Դմիտրի Պայետը մամուլի ասուլիսում հայտարարեց ֆրանսիական «Մարսելից» հեռանալու մասին:
Ֆրանսիացի 36-ամյա ֆուտբոլիստը «Մարսելի» գույները պաշտպանում էր 2017 թվականից: Կիսապաշտպանը ֆրանսիական ակումբում խաղացել էր նաև 2013-2015 թվականներին:
Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը «Մարսելի» կազմում մասնակցել էր 326 հանդիպման, խփել 78 գոլ և կատարել 95 գոլային փոխանցում: