Ավստրիացի թենիսիստ Դոմինիկ Տիմը խոսել է իր զգացողությունների մասին:
«Այժմ ես նույնն եմ զգում, ինչ կարիերայիս սկզբում, երբ յուրաքանչյուր հաղթանակ յուրահատուկ էր: Ես հասա Բաստադի մրցաշարի 1/4 եզրափակիչ, և դա մեծ հաջողության պես է ինձ համար: Այդպես էր նաև իմ կարիերայի սկզբում:
Երբ դու սովոր ես հասնել մինչև եզրափակիչ, մրցախաղում հաղթելն այլևս առանձնահատուկ չէ: Բայց դա այդպես չէ. մակարդակը շատ բարձր է, բոլոր թենիսիստները լավ են խաղում»,- Տիմի խոսքը մեջբերում է ATP-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ ավստրիացի թենիսիստը հուլիսի 19-ին Գշտադի (Շվեյցարիա) մրցաշարի առաջին շրջանում կհանդիպի ֆրանսիացի Յուգո Գաստոնին:


