Ավստրիացի թենիսիստ Դոմինիկ Տիմը դուրս է եկել Բոստադում (Շվեդիա) ընթացող մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Գրունտի վրա ընթացող մրցաշարի 1/8 եզրափակիչում ավստիացին հաղթել է իսպանացի Ռոբերտո Բաուտիստա Ագուտին։ Հանդիպումը տևել է 2 ժամ 39 րոպե և ավարտվել 7:6 (7:5), 3:6, 6:4 հաշվով: Տիմը երեք էյս է կատարել և նույնքան կրկնակի սխալ թույլ տվել:
Տիմի հաջորդ մրցակիցը կլինի Սեբաստյան Բաեսը (Արգենտինա), որը 1/8 եզրափակիչում 6:2, 6:3 հաշվով հաղթել է Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինային (Իսպանիա): Տիմ - Բաես 1/4 եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 15-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 15:40-ին:


