Logo

Սերգեյ Պալկին. «Շուրջ 50 մլն եվրո կորցրեցինք ՖԻՖԱ-ի պատճառով» 

Հեղինակ
Հրայր Նազարյան
11:08 / 19.07.2022ՍՊՈՐՏ
Սերգեյ Պալկին

Դոնեցկի «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը Sport.ua-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ ՖԻՖԱ-ի նոր կանոնի պատճառով իրենք զրկվել են մոտ 50 մլն եվրոյից։

«ՖԻՖԱ-ի որոշման պատճառով շուրջ 50 մլն եվրո կորցրեցինք չորս լեգիոների տեղափոխության ձախողման արդյունքում։ ՖԻՖԱ-ի որոշման հրապարակումից անմիջապես հետո այդ չորս խաղացողները դուրս եկան բանակցություններից։ Գործակալները նրանց խորհուրդ էին տվել առանց փոխհատուցման թողնել մեզ և ավելի շահավետ պայմաններով տեղափոխվել նոր թիմեր»,- նշել է Պալկինը։

ՖԻՖԱ-ի նոր կանոնը լեգիոներներին թույլ է տալիս ընդհատել ակումբների հետ իրենց պայմանագրային հարաբերությունները։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ