Դոնեցկի «Շախտյորը» Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի տնային հանդիպումներն անցկացնելու է լեհական «Լեգիայի» մարզադաշտում, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
«Ցավոք, «Շախտյորն» առայժմ չի կարող եվրագավաթների տնային հանդիպումներն անցկացնել Ուկրաինայում։ Այդ պատճառով որոշվել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի խաղերն անցկացնել Վարշավայում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Լեգիայի» ղեկավարությանը՝ մեզ ընդառաջելու և իր մարզադաշտը տրամադրելու համար։ Ակնկալում ենք «Շախտյորի» և «Լեգիայի» երկրպագուների, Վարշավայում և այլ քաղաքներում բնակվող լեհերի և ուկրաինացիների աջակցությունը։ Հավատում ենք, որ «Լեգիայի» ապահոված հիանալի պայմանները և մարզադաշտում երկրպագուների ստեղծած անհավանական մթնոլորտը «Շախտյորին» կօգնեն հաջող հանդես գալ Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում»,- հայտնել է «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 25-ին:


