Logo

Դորտմունդի «Բորուսիայի» 75-ամյա նախագահը հեռանում է, նա ակումբը ղեկավարեց 23 տարի

Հեղինակ
FastNews
18:56 / 09.08.2022• ՍՊՈՐՏ
Ռայնհարդ Ռաուբել

Դորտմունդի «Բորուսիայի» նախագահ Ռայնհարդ Ռաուբելը կհեռանա պաշտոնից, որը զբաղեցնում է 23 տարի, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

75-ամյա գերմանացին 2004-ից է այդ պաշտոնում։ Նա «Բորուսիան» ղեկավարել է նաև 1979-1982-ին ու 1984-1986-ին։

2007-ից Ռայնհարդ Ռաուբելը զբաղեցնում է նաև Գերմանիայի ֆուտբոլային լիգայի նախագահի պաշտոնը։ Նրա նախագահության երրորդ ժամկետի ընթացքում «Բորուսիան» 2 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, 3 անգամ նվաճել երկրի գավաթն ու 2013-ին հասել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ