Դրիկուս դյու Պլեսին UFC-ի պատմության մեջ ամենանշանավոր մարտիկներից է: Աֆրիկայում ծնված ու դժվարին պայմաններում մեծացած Դրիկուսն ապացուցել է, որ ցանկությունն ու քրտնաջան աշխատանքը կարող են օգնել իրականացնել մեծ երազանքներ:
Դրիկուս դյու Պլեսին ծնվել է Հարավային Աֆրիկայի Պրետորիա քաղաքում։ Նրա մանկությունն անցել է շատ դժվար պայմաններում։
Դրիկուսը դեռ փոքր տարիքից հետաքրքրություն է ունեցել սպորտի հանդեպ։ Նա խաղում էր ռեգբի, կրիկետ և զբաղվում էր ըմբշամարտով:
Դյու Պլեսին երազում էր դառնալ մեծ մարզիկ ու հասավ իր նպատակին չհանձնվելու ու սպորտին նվիրվելու շնորհիվ:
Խառը մենամարտերում նա առաջին մենամարտերից ցույց է տվել, որ պատրաստ է պայքարել ամենաբարձր տեղերի համար։ Դրիկուսը հանդես է եկել տարբեր կազմակերպություններում, այդ թվում՝ EFC Africa-ում, որտեղ դարձել է չեմպիոն: Նրա հետաքրքիր մարտաոճն ու խարիզմատիկ կերպարն արագորեն գրավեցին UFC-ի ուշադրությունը:
2020 թվականին Դրիկուս դյու Պլեսին առաջին անգամ մենամարտելու հնարավորություն ստացավ UFC-ում ու տպավորեց բոլորին: ՀԱՀ-ի ներկայացուցիչը բազմաթիվ անգամներ ապացուցել է, որ շատ ամուր և ուժեղ մարտիկ է, որը կարողանում է հաղթահարել լուրջ դժվարություններ:
2023 թվականին Դրիկուսը հասավ իր կարիերայի գագաթնակետին՝ դառնալով UFC միջին քաշային կարգի չեմպիոն: Նա առավելության հասավ լեգենդար մարտիկ Իսրայել Ադեսանյայի հետ պայքարում:
Դրիկուս դյու Պլեսին ավելին է, քան պարզապես UFC չեմպիոն: Նա համառության, աշխատասիրության և ինքնավստահության խորհրդանիշ է։ Դրիկուսն ապացուցել է, որ նույնիսկ ամենադժվար պայմաններում կարելի է լավ մարզվել, երազել մեծ նպատակների մասին ու հասնել դրանց։ Նրա պատմությունը չեմպիոնի պատմություն է, որը երբեք չի հանձնվել: