Լոնդոնի «Չելսիի» նախկին հարձակվող Դիդիե Դրոգբան աջակցել է «Տոտենհեմի» ռմբարկու, Անգլիայի ազգային հավաքականի ավագ Հարի Քեյնին:
«Ցավոտ կլինի Հարի, բայց դու իսկական ավագ ես ու առաջատար: Ինձ շատ դուր եկավ աշխարհի առաջնությունում քո ելույթը: Դու օրինակ ես հարձակվողների համար՝ գոլեր ես խփում, գոլային փոխանցումներ կատարում:
Այս ամենը հաղթահարելու համար ժամանակ կպահանջվի, բայց դա քեզ կդարձնի ավելի ուժեղ»,- գրել է Դրոգբան Թվիթերում:
Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականը Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում 1-2 հաշվով պարտվեց ֆրանսիացիներին: Քեյնը դիպուկ իրացրեց առաջին 11-մետրանոցը, սակայն երկրորդում վրիպեց:
Ֆրանսիայի հավաքականը կիսաեզրափակիչում կմրցի Մարոկկոյի հետ, որն ավելի վաղ պայքարից դուրս էր թողել պորտուգալացիներին:


