Logo

Դրոգբան պատմել է իր և Օսիմհենի նամակագրության մասին

12:09 / 25.02.2023ՍՊՈՐՏ
null

Լոնդոնի «Չելսիի» լեգենդար հարձակվող Դիդյե Դրոգբան պատմել է իր և Իտալիայի առաջնության առաջատար «Նապոլիի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենի նամակագրության մասին:

«Լսել էի, որ Վիկտորը երկրպագել է ինձ: Մենք երբեք չենք հանդիպել, սակայն մի օր հաղորդագրություն ուղարկեցի նրան՝ կոչ անելով շարունակել նույն ոգով ու մաղթելով հաջողություն»,- կոտդիվուարցու խոսքը մեջբերում է Corriere dello Sport-ը:

Հիշեցնենք, որ 24-ամյա Օսիմհենն իտալական ակումբի գույները պաշտպանում է 2020 թվականից:

Ընթացիկ մրցաշրջանում նիգերիացին «Նապոլիի» կազմում անցկացրած 24 խաղում խփել է 20 գոլ ու կատարել 4 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ