1988 թվականին վրա հասավ համազգային մեծ աղետը՝ երկրաշարժը․․․
Տարիներ անց՝ 2001 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիան նկարահանեց «Ուրախ ավտոբուս» ֆիլմը, որը պատմում է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո միայնակ մնացած երեխաների և մեծահասակների մասին:
Ներկայացնում ենք մեջբերումներ սիրված ֆիլմից․
**
– Այ տղա դո՞ւ ես, դու ստեղ ի՞նչ գործ ունիս…
– Դու չսեցի՞ր՝ կմրսիս, ցուրտ է, գնա ձերոնց մոտ, ես էլ էկել եմ…
– Այ լակո՛տ, ես սեցի գնա ձերոնց մոտ, խո չսեցի՞՝ արի իմ տունս:
– Նախ բերանդ չափավոր բաց, ընկեր Սաթենիկ, երկրորդն էլ… Ըտպես բառերով էրեխա չեն դաստիարակե:
**
– Ռուբե՛ն, էս ո՞ւր կերտաս, մեր ազգի պարծանք…
Ռուբե՛ն, ինչխոր ավտոբուսի արբանյակն էղնիս:
**
- Մորս նկարը տուր էրտամ, պադին եմ զարգե…
Օրմ էլ, օր տունդ դինամիտով պայտցնեմ, չզարմանաս:
**
- Պրն. Բաղդասարյան, ես Ձեզի շատ կխնդրեմ ու կպահանջեմ, օր ընձի հետ ալեգորիաներով չխոսիք:
**
- Էրեխին անտեր չսես, ինքն անտեր չէ՜…
Ինքը ծնողներ է կորցրե, բայց անտեր չէ…
Արի՛, գնացինք…
**
- Դու իմ մերս բդի էղնիս…
Ես կուզեմ, օր ըտպես էղնի:
– Հայ, հա՜յ, հլը ըսոր ուղեղի ծալքերին նայեք:
**
- Ինչ սես, ինչ ուզես, կենեմ…
Ուր կուզես, կվազեմ…
Բազար կերտամ, լվացք կենեմ, ճաշ կեփեմ, կուզես զիբիլը կթափեմ…
Մենք ընպես լավ ընտանիք կէղնինք:
**
- Խորեն քեռի, փախի՜, էն լաչառ կնիգն էկավ:
**
- Դու հեչ խիղճ ունի՞ս…
Փոխանակ հարցնես՝ հիվանդ ես, հիվանդ չես, սոված ես, սոված չես,
Վռազ էդ լաչառ կնգան կկանչես…
**
- Դու ուրիշ էրեխա չունիս, չէ՞…
Ընձի դուս չես էնե, չէ՞…
**
- Դու կամուսնանաս, ես հեր կունենամ…
Հետո էլ… Հերս կսեր՝ ընտանիքը բդի էղնի հորից, մորից ու էրեխուց:
**
- Ընկեր Սաթենիկ, ես մենակ եմ, դու մենակ ես, Խորեն քեռին մենակ է…
Հմի իրեք մենակ մարդ բդի միանան իրար…
Ընձի հեր է պետք:
Կարող եք կարդալ նաև՝


