Logo

“Dune” ֆիլմի երկրորդ մասի նկարահանումները կսկսվեն 2022 թվականի հուլիսին

Հեղինակ
tigran5
00:00 / 08.11.2021ՍՊՈՐՏ
31df08ff6e009b19031be0cb91aa704c ce 3998x2494x0x167 cropped 960x600 - "Dune" ֆիլմի երկրորդ մասի նկարահանումները կսկսվեն 2022 թվականի հուլիսին

Legendary կինոստուդիան, որը զբաղվում էր “Dune” ֆիլմի արտադրությամբ, ֆիլմի երկրորդ մասի նկարահանումները կսկսի 2022 թվականի հուլիսի 18-ին. այս մասին Twitter-ում պատմել է լրագրող Ջոշ Էնսինիասը՝ հղում անելով ֆիլմի պրոդյուսերին:

Ինչպես նշում է Collider-ը, Ֆրենկ Հերբերտի համանուն վեպի էկրանավորման երկրորդ մասը ավելի շատ կպատմի Սիչ Թաբրի մասին, ինչպես նաև Չանի Քայնզի և Փոլ Ատրեյդեսի կերպարների մասին:

“Dune” ֆիլմի երկրորդ մասի և պրեմիերայի ժամկետի մասին հայտնի դարձավ հոկտեմբերի վերջին: Այնուհետև ֆիլմի ռեժիսոր Դենիս Վիլնյովն ասաց, որ շարունակության նկարահանումները չեն սկսվի մինչև 2022 թվականի աշուն: Երկրորդ մասի սցենարը սկսել է գրվել դեռ օգոստոսից:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա