«Բրուքլին Նեթսի» գլխավոր տնօրեն Շոն Մարքսը հանդիպել է «Մայամի Հիթի» իր գործընկեր Էնդի Էլիսբերգի հետ։
Miami Herald-ի հաղորդմամբ՝ Լաս Վեգասում կայացած հանդիպմանը կողմերը քննարկել են «Նեթսի» բասկետբոլիստ Քևին Դյուրանտի հնարավոր փոխանակումը: Գործարքում կարող են ներառվել նաև Կայլ Լոուրին, Թայլեր Հիրոուն, Դունկան Ռոբինսոնը:
Դյուրանտը փոխանակման համար դիմել էր «Բրուքլին Նեթսի» ղեկավարությանը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամերիկացու հետ կապ են հաստատել NBA-ի չեմպիոն «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» ղեկավարները և թիմի առաջատարները: Քևին Դյուրանտը 2016-2018 թվականներին խաղացել է «Գոլդեն Սթեյթ Ուորիորզում»:
33-ամյա Քևին Դյուրանտը 2020 թվականից է խաղում «Բրուքլին Նեթսում»:


