UFC-ի թեթևագույն քաշային կարգի գործող չեմպիոն Մերաբ Դվալիշվիլին բացատրել է, թե ինչու չի ցանկանում մենամարտել Ալեքսանդր Վոլկավովսկիի դեմ.
«Խնդիրն այն չէ, որ ես չեմ ցանկանում ռիսկի դիմել կամ վախենում եմ։ Պարզապես, ես չափից շատ եմ հարգում Վոլկանովսկիին»,- վրացի մարտիկի խոսքը մեջբերում է Championship Rounds-ը։
Ավստրալացի Վոլկանովսկին UFC-ի կիսաթեթև քաշային կարգի նախկին չեմպիոնն է։ 36-ամյա մարտիկը վերջին մենամարտն անցկացրել է 2024թ. փետրվարին՝ պարտվելով վրացի Իլյա Թոփուրիային և կորցնելով չեմպիոնական գոտին։


