Աշխարհի 5-րդ ռակետ, ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլյովը անակնկալ պարտություն է կրել Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտին մոտեցող ATP-250 մրցաշարի քառորդ եզրափակիչում:
Ռուբլյովը երեք սեթում 6-4, 4-6, 3-6 հաշվով պարտվել է աշխարհի 52-րդ ռակետ, չեխ թենիսիստ Իրժի Լեգեչկային: Թենիսիստները կորտում անցկացրել են 1 ժամ 40 րոպե։
Մրցաշարում ձևավորվել են կիսաեզրափակիչի զույգերը:
Դոհայի ATP-250, կիսաեզրափակիչ
- Իրժի Լեգեչկա (Չեխիա, 52-րդ ռակետ) - Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա, 70-րդ ռակետ)
- Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան, 8-րդ ռակետ) - Ֆելիքս Օժե-Ալյասիմ (Կանադա, 9-րդ ռակետ)
Կիսաեզրափակիչները կանցկացվեն փետրվարի 24-ին:


