Աշխարհի 5-րդ ռակետ Անդրեյ Ռուբլյովը չկարողացավ դուրս գալ Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող ATP-250 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ:
Ռուս թենիսիստը քառորդ եզրափակիչում երկու սեթում 4-6, 6-7 (6-8) հաշվով պարտվեց աշխարհի 116-րդ ռակետ Յակուբ Մենշիկին: 18-ամյա չեխ թենիսիստը հաղթանակի հասավ 1 ժամ 37 րոպե տևած մրցապայքարում:
Կիսաեզրափակիչում Մենշիկը կհանդիպի ֆրանսիացիներ Գաել Մոնֆիսի և Ուգո Ումբերի մրցախաղի հաղթողի հետ։
Ավելի վաղ Դոհայի մրցաշարի կիսաեզրափակիչ է դուրս եկել նաև Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը, որը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Ավստրալիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Պոպիրինի հետ։


