Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ հաղթանակը տարավ Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող ATP-250 շարքի մրցաշարում և դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Աշխարհի 17-րդ ռակետի մրցակիցը քառորդ եզրափակիչում ֆինն Էմիլ Ռուսուվուորին (43-րդ ռակետ) էր, որը հրաժարվեց պայքարից առաջին սեթի ժամանակ։ Այդ պահին հաշիվը 3-0 էր՝ հօգուտ Խաչանովին։ Մրցախաղի տևողությունը 15 րոպե էր։
27-ամյա Խաչանովը կիսաեզրափակիչում ուժերը կչափի Ավստրալիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Պոպիրինի հետ։


