Logo

Դոհա. Մեդվեդևը եզրափակիչում հաղթեց Էնդի Մարեյին (ֆոտո, տեսանյութ)

21:40 / 25.02.2023Թենիս
null

Աշխարհի 8-րդ ռակետ, ռուս թենիսիստ Դանիիլ Մեդվեդևը հաղթեց Դոհայի ATP-250 կարգի մրցաշարում:

Եզրափակիչում Մեդվեդևն առավելության հասավ բրիտանացի Էնդի Մարեյի (70-րդ ռակետ) նկատմամբ` 6-4, 6-4: Մրցախաղը տևեց 1 ժամ 47 րոպե:

Դանիիլը հաղթեց երկրորդ մրցաշարում անընդմեջ: Նախորդ շաբաթ նա հաղթել էր նաև Ռոտերդամի մրցաշարում:

250 վարկանիշային միավորից բացի, ռուս թենիսիստը կվաստակի 209 հազար եվրո, իսկ Մարեյը՝ 150 միավոր և 122 հազար եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ