Աշխարհի 37-րդ ռակետ Ելենա Օստապենկոն սենսացիոն հաղթանակով դուրս եկավ Դոհայի WTA-1000 կարգի մրցաշարի կանանց մենախաղի եզրափակիչ:
Լատվիացին կիսաեզրափակիչում երկու սեթում 6-3, 6-1 հաշվով հաղթեց աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկին: Օստապենկոն լեհ մրցակցին հաղթեց 1 ժամ 10 րոպեում:
Եզրափակիչում լատվիացին կհանդիպի ռուս Եկատերինա Ալեքսանդրովայի և ԱՄՆ-ը ներկայացնող Ամանդա Անիսիմովայի դիմակայության հաղթողին:


