Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկը դուրս է եկել Դոհայի WTA-1000 շարքի մրցաշարի կանանց մենախաղի 1/8 եզրափակիչ։
Լեհ թենիսիստուհին Կատարի մայրաքաղաքում ընթացող մրցաշարի երկրորդ փուլում 6-3, 6-2 հաշվով հաղթել է Մարիա Սակարիին (Հունաստան, 29-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 23 րոպե։
23-ամյա Շվյոնտեկի հաջորդ մրցակիցը կլինի Յուլյա Պուտինցևա (Ղազախստան, 20-րդ ռակետ) - Լինդա Նոսկովա (Չեխիա, 33-րդ ռակետ) զույգի հաղթողը։
Դոհայի մրցաշարին մասնակցում է նաև Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը (48-րդ ռակետ), որը դուրս է եկել երկրորդ փուլ և փետրվարի 11-ին կմրցի Դարյա Կասատկինայի (Ռուսաստան, 12-րդ ռակետ) դեմ։


