Դոմենիկո Տեդեսկոն նշանակվել է «Լայպցիգի» գլխավոր մարզիչ՝ հաղորդում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:
36-ամյա մասնագետի ու ակումբի միջև կնքվել է պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:
Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզչի նորամուտը «Լայպցիգի» ղեկին կկայանա դեկտեմբերի 11-ին՝ Բունդեսլիգայի շրջանակում Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ հանդիպմանը:
Ավելի վաղ գերմանական ակումբը թիմի ղեկից ազատել էր Ջեսի Մարշին: Այս պահին «Լայպցիգն» զբաղեցնում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը: