Բռնցքամարտի լեգենդար փրոմոութեր Դոն Քինգը խոսել է ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնի և հանրահայտ բլոգեր Ջեյք Փոլի միջև սպասվող մենամարտի մասին:
«Ջեյք Փոլը բռնցքամարտիկ չէ: Նա ուղղակի շոումեն է, որին շատ մարդիկ են հետևում: Նրան չի կարելի համեմատել մարզիկների հետ: Մի շփոթեք խնձորը նարնջի հետ:
Տեսնենք, թե ինչ կստացվի: Այժմ աշխարհում չկա Թայսոնի համար ավելի համապատասխան մրցակից, քան Փոլը: Այս մենամարտն ինձ համար մարզական կարևորություն չունի»,- 93-ամյա ամերիկացու խոսքը մեջբերում է BoxingScene-ը:
Հիշեցնենք, որ Մայք Թայսոնի և Ջեյք Փոլի միջև մենամարտը կայանալու է նոյեմբերի 16-ին: