ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփն իր կարծիքն է հայտնել UFC-ի թեթև քաշային կարգում նախկին չեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Խաբիբ Նուրմագոմեդովի վերաբերյալ:
«Խաբիբը հիասքանչ էր: Երևում է՝ նա չի վերադառնա: Վերջերս այս մասին հարցրեցի Դանա Ուայթին (UFC-ի նախագահ), սակայն նա նույնպես կարծում է, որ Նուրմագոմեդովի որոշումը վերջնական է: Այդ տղան հիանալի մարտիկ էր»,- Թրամփի խոսքը մեջբերում է լրագրող Ջիմի Նորթոնը:
Հիշեցնենք, որ կարիերան ավարտած Խաբիբ Նուրմագոմեդովն անպարտել է: Նա MMA-ում անցկացրել է 29 մենամարտ ու տարել նույնքան հաղթանակ:


