Logo

Դոնալդ Թրամփը 2,5 միլիոն դոլար է վաստակել՝ մեկնաբանելով 2-րոպեանոց մենամարտ

14:21 / 15.07.2023Բռնցքամարտ
null

ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը 2,5 միլիոն դոլար է վաստակել՝ մեկնաբանելով բռնցքամարտի 2-րոպեանոց մենամարտ, հայտնում է The Washington Post-ը:

Նախագահը 2021 թվականին աշխատել է Triller Fight Club մրցաշարում, որտեղ մենամարտել են առաջին ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն, ամերիկացի Էվանդեր Հոլիֆիլդն ու UFC-ի բրազիլացի մարտիկ Վիտոր Բելֆորտը:

Կազմակերպությունը Թրամփին տրամադրել է նաև մասնավոր ինքնաթիռ՝ մրցաշարին ժամանելու համար:

Հիշեցնենք, որ UFC-ի նախկին չեմպիոնն առաջին ռաունդում նոկաուտի էր ենթարկել Հոլիֆիլդին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա