ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է կանադացի լեգենդար հոկեյիստ Ուեյն Գրեցկիի հետ զրույցի մասին։
«Քիչ առաջ զրուցել եմ Ուեյն Գրեցկիի հետ։ Նրան «Մեծագույն» են անվանում հոկեյի աշխարհում։ Նրան առաջարկեցի առաջադրվել Կանադայի վարչապետի պաշտոնում։ Ասացի, որ նա հեշտությամբ կհաղթի և նույնիսկ չունի նախընտրական արշավ անցկացնելու կարիք»,- Truth Social սոցիալական ցանցում գրել է Դոնալդ Թրամփը։
Հիշեցնենք, որ 63-ամյա Ուեյն Գրեցկին Հոկեյի ազգային լիգայի (NHL) պատմության լավագույն ռմբարկուն է։