Logo

Դոնարումա. «Ներողություն ենք խնդրում, հիասթափեցրինք»

23:41 / 29.06.2024Ֆուտբոլ
null

Իտալիայի ազգային հավաքականի ավագ Ջանլուիջի Դոնարուման Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում 0-2 հաշվով Շվեյցարիային պարտվելուց հետո ներողություն է խնդրել երկրպագուներից:

«Ցավալի է դուրս մնալ այսպես, մենք ներողություն ենք խնդրում բոլորիցդ: Այսօր հիասթափեցրինք, մրցակիցն արժանի էր հաղթանակի։

Առաջին խաղակեսում մենք շատ հաճախ էինք կորցնում գնդակը և շատ ազատ տարածություններ թողնում Շվեյցարիային: Երկրորդ խաղակեսը պետք է լավ սկսեինք, բայց անմիջապես գոլ բաց թողեցինք։  Շատ բարդ հանդիպում էր, դժվար կլինի այն մարսել։

Արդյո՞ք մեզ պակասում էր համարձակությունը։ Այս խաղում մեզ պակասում էր ամեն ինչ, այդ թվում՝ որակը»,- ֆրանսիական ՊՍԺ-ի դարպասապահի խոսքը մեջբերում է Tutto Mercato-ն։

Հիշեցնենք, որ Իտալիան Եվրոպայի գործող չեմպիոնն է:

Շվեյցարացիները Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում կմրցեն Անգլիա - Սլովակիա զույգի հաղթողի դեմ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա