Logo

Դոնարուման կարող է վերադառնալ «Միլան»

00:17 / 30.11.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն չի պատրաստվում Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային նոր պայմանագիր առաջարկել` գործող ֆինանսական պայմաններով: Այդ պարագայում իտալացին կհեռանա թիմից:

Իտալական Calciomercato պարբերականը հայտնում է, որ 25-ամյա Դոնարուման փարիզյան գրանդից հեռանալու դեպքում կդիտարկի Իտալիա վերադառնալու տարբերակը: Աղբյուրի գնահատմամբ` Դոնարուման կարող է վերադառնալ «Միլան», որի դարպասը պաշտպանել է 6 տարի:

Հիշեցնենք, որ Դոնարումայի գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2026 թվականի հուլիսի 1-ին: Ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ի դարպասը պաշտպանել է 11 խաղում, բաց թողել 13 գնդակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա