Փարիզում կողոպտիչները ներխուխել են ֆրանսիական ՊՍԺ-ի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի բնակարան, հայտնում է Actu 17-ը:
Կողոպտիչները կապել են 24-ամյա դարպասապահին և նրա կնոջը, բնակարանից գողացել են 500 հազար եվրո:
Դոնարուման կնոջ հետ կողոպտիչների հեռանալուց հետո գնացել է հյուրանոց, իսկ հետո նրանց շոկային վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։
Փարիզի ոստիկանությունն այս գործով հետաքննություն է սկսել:


