ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը «Մանչեսթեր Սիթիի» հետ, գրում է La Stampa-ն:
Իտալացին կստանա տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ ու անգլիական ակումբի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր: «Քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հիացած է Դոնարումայի որակներով ու նրան համարում է աշխարհի լավագույն դարպասապահներից:
«Մանչեսթեր Սիթին» շարունակում է բանակցել ՊՍԺ-ի հետ իտալացու տրանսֆերի վերաբերյալ, բայց կողմերը դեռ հեռու են համաձայնության հասնելուց: Փարիզյան ակումբը 26-ամյա դարպասապահի համար պահանջում է 50 միլիոն եվրո, մինչդեռ «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը կարծում է, որ դա չափազանց մեծ գումար է մի ֆուտբոլիստի համար, որը հաջորդ տարի դառնալու է ազատ գործակալ:
Հիշեցնենք, որ Դոնարուման հեռացվել էր ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթային հանդիպման հայտացուցակից: Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հաղորդել է, որ իտալացին կհեռանա փարիզյան գրանդից: Դարպասապահն էլ հրաժեշտի նամակ էր հրապարակել:


