Սլովենիայի հավաքականի առաջատար բասկետբոլիստ Լուկա Դոնչիչն ամերիկյան «Լոս Անջելես Լեյքերսի» կազմում կմասնակցի նախամրցաշրջանային հատվածի վերջին 4 խաղերից 2-ին, Basket News-ի հաղորդմամբ՝ հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Ջեյ Ջեյ Ռեդիկը:
Դոնչիչի համար NBA-ի կանոնավոր առաջնության նոր մրցաշրջանը 8-րդը կլինի կարիերայում:
Նա նախորդ մրցաշրջանում «Լեյքերսի» կազմում մասնակցել էր 28 խաղի, միջինը վաստակել 28,2 միավոր, գրանցել 8,1 ռեբաունդ և կատարել 7,5 ասիստ:


