Logo

Դորիվալ Ժունիոր. «Բրազիլիայի խաղային ծրագիրը չէր աշխատում առաջին րոպեից»

13:51 / 26.03.2025Ֆուտբոլ
null

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորը մեկնաբանել է ԱԱ-2026-ի որակավորման փուլում Արգենտինայի հավաքականից կրած պարտությունը (1:4), հաղորդում է ESPN-ը:

«Մեր խաղային ծրագիրը չէր աշխատում առաջին րոպեից: Պետք է խոստովանեմ, որ մրցակիցը գերազանցեց մեզ և արժանի հաղթանակ տարավ:

Մենք ծանր պարտություն կրեցինք և բարդ դրության մեջ ենք: Բայց չեմ կասկածում, որ կգտնենք այս իրավիճակից դուրս գալու միջոցը»,- ասել է բրազիլացին:

Որակավորման փուլում Բրազիլիան 4-րդ տեղում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ