Դորտմունդի «Բորուսիայի» իսպանացի աջ պաշտպան Մատեու Մորեյը 1015 օր անց վերադարձել է խաղադաշտ։
23-ամյա խաղացողը 88-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել «Ֆրայբուրգի» դեմ Բունդեսլիգայի 21-րդ տուրի խաղում (3-0)։
Մորեյը երկար ժամանակ ապաքինվում էր ծնկի խաչաձև կապանների վնասվածքից և այդ ընթացքում երկու անգամ վիրահատվել է։
Պաշտպանը գերմանական ակումբի կազմում նախորդ խաղն անցկացրել էր 2021թ. մայիսի 1-ին։


