Դորտմունդի «Բորուսիան» ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը կենտրոնական պաշտպան է ձեռք բերել:
Ակումբի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ «Բորուսիան» պայմանագիր է կնքել Խորվաթիայի հավաքականի ու «Վոլֆսբուրգի» կենտրոնական պաշտպան Մարին Պոնգրաչիչի հետ:
Պայմանագիրը վարձակալական հիմունքով է: Ժամկետը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար:
Ֆուտբոլիստն այսօրվանից կմիանա թիմի մարզումներին:

