Logo

Դորտմունդի «Բորուսիայի» երրորդ անընդմեջ ոչ-ոքին

22:54 / 15.12.2024Ֆուտբոլ
null

Գերմանիայի Բունդեսլիգայում Դորտմունդի «Բորուսիան» երրորդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց։ 14-րդ տուրի տնային խաղում մրցակիցը «Հոֆենհայմն» էր, գրանցվեց 1-1 հաշիվը։

Դորտմունդյան ակումբը երկրորդ խաղակեսի մեկնարկում ամերիկացի կիսապաշտպան Ջովանի Ռեյնայի խփած գոլի շնորհիվ առաջ անցավ հաշիվ մեջ, սակայն ավելացված առաջին րոպեին գնդակ ընդունեց ու բաց թողեց հաղթանակը։

«Բորուսիան» ունի 22 միավոր և 8-րդ տեղում է, «Հոֆենհայմը» 14 միավորով 14-րդն է։

Գերմանիայի Բունդեսլիգա, 14-րդ տուր

«Բորուսիա Դորտմունդ» - «Հոֆենհայմ»` 1-1

Ջովանի Ռեյնա, 46 - Յակուբ Բրուն Լարսեն, 90+1

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա