Գերմանիայի առաջնության 21-րդ տուրի արդյունքում եռիշխանություն հաստատվեց Բունդեսլիգայում։ Դորտմունդի «Բորուսիան» տանը 4-1 հաշվով հաղթեց Բեռլինի «Հերտային» և հավասարվեց առաջատարներ Մյունխենի «Բավարիային» ու Բեռլինի «Ունիոնին»։
Տանտերերի կազմում գոլով աչքի ընկան գերմանացի ռմբարկու Կարիմ Ադեյեմին, նիդերլանդցի հարձակվող Դոնիել Մալենը, գերմանացի հարձակողական ոճի կիսապաշտպան Մարկո Ռոյսը ու նրա հարենակից, կիսապաշտպան Յուլիան Բրանդտը: Հյուրերի միակ գոլը խփեց ֆրանսիացի կիսապաշտպան Լուկաս Թուզարը:
Այս տուրում պարտություն կրած «Բավարիան», ոչ-ոքի խաղացած Բեռլինի «Ունիոնը» և Դորտմունդի «Բորուսիան» վաստակել են 43-ական միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով գործող չեմպիոն «Բավարիան» առաջատարն է։ «Հերտան» 17 միավորով նախավերջին՝ 17-րդ տեղում է:
Գերմանիայի առաջնություն, 21-րդ տուր
«Բորուսիա Դորտմունդ» - «Հերտա»՝ 4-1
Կարիմ Ադեյեմի, 27, Դոնիել Մալեն, 32, Մարկո Ռոյս, 76, Յուլիան Բրանդտ, 90 - Լուկաս Թուզար, 47


